Արդյո՞ք SEO-ն դեռ պահանջված է կամ արդյոք ապագայում այն չի կորցնի իր ակտուալությունը
SEO-ն կշարունակի պահանջված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ որևէ պրոդուկտ կամ ծառայություն են փնտրում համացանցում:
Իհարկե ժամանակի ընթացքում
որոնողական համակարգերի համար կայքի օպտիմիզացիայի եղանակները և ընդհանուր
SEO-ի գործիքակազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: 📈
Օրինակ` սկզբնապես կայքը օպտիմիզացնելիս մասնագետները մեծ ուշադրություն էին դարձնում կայքի տեխնիկական կարգավորումներին և հիմնաբառերին:
Հիմա Google-ի և այլ որոնողական համակարգերի ալգորիթմների հիմքում ընկած են AI տեխնոլոգիաները: Ըստ այդմ էլ SEO-ն փոփոխվում է՝ համապատասխանելու ժամանակակից ալգորիթմների պահանջներին: 📊
Մոտ ապագայում, եթե AI տեխնոլոգիաները (օրինակ՝ ChatGPT) սկսեն դառնալ առաջնային աղբյուր որոնումների համար, SEO-ի առաջնահերթությունները կփոխվեն՝ համապատասխանելու այդ նոր գործիքներին:
Անկախ նրանից` մարդիկ կշարունակեն որոնումներ կատարել որոնողական համակարգերում, արհեստական բանականությամբ աշխատող չատբոտերում, թե դրանցում ինտեգրված որոնման համակարգերում, կայքերի օպտիմիզացիան մշտապես արդիական կլինի, իսկ SEO-ն կշարունակի մնալ իբրև թվային մարքեթինգի արդյունավետ ուղղություններից մեկը: ✨
SEO, թե՞ SMM 📲🔎
Ո՞ր մասնագիտությունն ընտրել
🔥 Հայաստանում SMM մասնագետների պահանջարկն ավելի մեծ է․ տեղական բիզնեսները գերազանցապես օգտագործում են սոցիալական ցանցերը՝ իրենց ապրանքների և ծառայությունների առաջխաղացման համար:
Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում SEO և SMM մասնագետները գրեթե հավասար պահանջարկ ունեն։ Երկու ոլորտներն էլ առաջարկում են հետաքրքիր և եկամտաբեր կարիերա, բայց թե որ մասնագիտությունը կընտրես, բացառապես կախված է քո հմտություններից և հետաքրքրությունների շրջանակից:
Եթե քեզ հետաքրքրում են որոնողական համակարգերը, դրանց աշխատանքի սկզբունքները, ալգորիթմային թարմացումները, ունես բավարար տեխնիկական գիտելիքներ վեբկայքերի օպտիմիզացիայի համար, սիրում ես օգտագործել տվյալների վերլուծության գործիքներ, կարող ես ընտրել SEO-ն:
Եթե ունես ընդհանուր մարքեթինգային գիտելիքներ, ցանկանում ես տիրապետել սոցցանցերին, ունես ստեղծագործ մտածողություն, սիրում ես ստեղծել տեքստային և վիզուալ բովանդակություն, հետևում ես թրենդներին և ունես հաղորդակցական հմտություններ, ընտրի´ր SMM-ը:
Ի՞նչ է անհրաժեշտ լավ SEO մասնագետ դառնալու համար ✨
Լավ SEO մասնագետ դառնալը պահանջում է ռազմավարական, ստեղծագործական մտածողության և տեխնիկական գիտելիքների համադրություն։
📌 Ահա այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են այս մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար:
SEO մասնագետը ՊԵՏՔ Է.
✅ Ընդհանուր գաղափար ունենա HTML-ի կառուցվածքի, թեգերի, ծրագրավորման լեզուների, Framework-երով և CMS-երով ստեղծված կայքերի օպտիմիզացիայի ընդհանրությունների և տարբերությունների մասին:
✅ Ունենա որոնողական համակարգերի մասին ամբողջական գիտելիքներ:
✅ Կարողանա ինքնուրույն մշակել SEO ռազմավարություն:
✅ Կատարի ցանկացած բարդության կայքի ներքին և արտաքին ամբողջական SEO օպտիմիզացիա:
✅ Ունենա որոնողական համակարգերի օպտիմիզացիային առնչվող հարուստ գործիքակազմ:
✅ Կատարի կայքի ներքին օպտիմիզացիա (բանալի բառերի հավաքում, մշակում, դասակարգում, կայքի կառուցվածի և մետաթեգերի մշակում, բովանդակության ստեղծում):
✅ Ճիշտ կերպով կատարի կայքի տեխնիկական կարգավորումները (կայքի արագագործություն, mobile frendly-ություն և այլն:
✅ Կատարի կայքի արտաքին օպտիմիզացիա (արտաքին հղումների ձևավորում և այլն):
✅ Տիրապետի AI գործիքներին և կարողանա դրանք հաջողությամբ կիրառել կայքի SEO օպտիմիզացիայի ժամանակ:
✅ Համագործակցի ծրագրավորողների և մարքեթինգի մյուս ուղղությունների մասնագետների հետ:
Ունենալով այսպիսի մասնագիտական կարողություններ և հմտություններ` SEO մասնագետը կստանա կարիերայի աճի լայն հնարավորություններ: