Վեբ ծրագրավորման դասընթացներ

Մասնակցի՛ր ծրագրավորման խորացված դասընթացներին և ձե՛ռք բեր ամենապահանջված մասնագիտությունն այսօր:


Վեբ ծրագրավորման դասընթացներ

IT STORM ընկերությունն արդեն 4 տարի  կազմակերպում և իրականացնում է ծրագրավորման դասընթացներ՝ նպատակ ունենալով աշխատաշուկային հանձնել որակյալ մասնագետներ:

Հետևելով համաշխարհային IT թրենդներին՝ թարմացվում և կատարելագործվում են դասավանդման ծրագրերը: Հատուկ մշակված ծրագրի, տնային առաջադրանքների և անվճար փորձաշրջանի արդյունքում մեր ուսանողները գրանցում են մեծ հաջողություններ:  Համագործակցելով IT ընկերությունների հետ՝ մենք երաշխավորում ենք լավագույն ուսանողների փորձաշրջանն ու աշխատանքը:

Դու էլ միացի՛ր մեզ, դարձի՛ր մրցունակ ծրագրավորման ոլորտում և գտի՛ր աշխատանքդ  IT Storm-ի օգնությամբ:

Ուսուցանվում են հետևյալ ծրագրավորման լեզուները և վեբ տեխնոլոգիաները՝

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ/ FRONT END

HTML, HTML 5, CSS, CSS3, BOOTSTRAP

 

Նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Ուսման տևողությունը՝ 12 ԴԱՍ/ 24 ԺԱՄ/ 1 ԱՄԻՍ

  • Յուրացնելով դասընթացի տվյալ փուլում ստացած գիտելիքները`  կկարողանաք պատրաստել վեբ կայքերի կառուցվածքային նախագծեր:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ/FRONT END

Javascript,  ECMAScript6,  jQuery,  jQuery UI, AJAX  

 

Նախնական գիտելիքներ պահանջվում են HTML, CSS, BOOTSTRAP-ից։

Ուսման տևողությունը՝  24 ԴԱՍ/ 48 ԺԱՄ/ 2 ԱՄԻՍ                         

Դասընթացի տվյալ փուլի արդյունքում՝

  • Կսովորենք JavaScript ծրագրավորման լեզուն,
  • Կյուրացնենք JavaScript-ի աշխատանքի մեխանիզմը և կծանոթանանք հիմնական օգտագործվող ֆունկցիոնալին,
  • Կուսումնասիրենք  jQuery գրադարանը, որը JavaScript-ի ամենատարածված և ամենակիրառելի գրադարանն է,
  • Կսովորենք տեղադրել վեբ կայքերում պատրաստի UI էլեմենտներ, որոնք պատրաստված են jQuery գրադարանի միջոցով,
  • Կսովորենք վեբ ծրագրավորման ոլորտում լայնորեն օգտագործվող  AJAX տեխնոլոգիան։

 

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ/BACK END

PHP, MySql, OOP, MVC, VCS, Laravel Framework

Նախնական գիտելիքներ պահանջվում են Front End-ից՝ HTML, CSS, BOOTSTRAP, JS, jQuery-ից։

Ուսման տևողությունը՝  24 ԴԱՍ/ 48 ԺԱՄ/ 2 ԱՄԻՍ

Դասընթացի այս փուլում՝

  • Կսովորենք PHP ծրագրավորման լեզուն OOP մոտեցմամբ, կկարողանանք պատրաստել բավականին բարդ պրոյեկտներ, որոնք  կունենան  տվյալների բազա և ադմինիստրացիոն համակարգ,
  • Կծանոթանանք  MySQL տվյալների բազային և SQL հարցումների լեզվին,
  • Կսովորենք աշխատել տվյալների բազաների հետ` օգտագործելով PDO-ն, որը օբյեկտ կենտրոնացված և ավելի անվտանգ մոտեցում է, ոչ միայն MySQL տվյալների բազայի, այլ նաև մի շարք այլ տվյալների բազաների հետ աշխատելու համար PHP-ի միջոցով,

     

     Մեր առավելությունները 

     

       

    Օնլայն   դասընթացներ

    • Մարզերում և Հայաստանից դուրս բնակվող ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել դասընթացներին օնլայն ձևաչափով:

         

      Աշխատանքի  առաջարկ

      • Դասընթացի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողներին կառաջարկվի աշխատանք գործընկեր կազմակերպություններում։

             

      Փոքր խմբեր

      • Դասընթացները անցկացվում են՝ 4-6 ուսանողից կազմված խմբերից, ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին:

         

        Փորձառու մասնագետներ

        • Դասավանդում են փորձառու մասնագետներ, ովքեր կմատուցեն Ձեզ բարդ թվացող ինֆորմացիան բավականին պարզեցված տեսքով:Կպատրաստենք բարդ  և  դինամիկ վեբ կայք PHP-ի միջոցով, որը կունենա տվյալների բազա և ադմինիստրացիոն համակարգ

           

          Անվճար  պրակտիկա

          • Վերջին փուլում ուսանողները կանցնեն  անվճար պրակտիկա, կկիրառեն իրենց գիտելիքները իրական նախագծերում:

             

           

         

       

     



Ինչպե՞ս գրանցվել դասընթացներին.

  • Մասնակցում եք առաջին Անվճար Բաց Դասին:
  • Ծանոթանում եք մասնագիտությանը, դասընթացի ծրագրին և դասընթացավարին:
  • Տալիս եք և ստանում Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
  • Հասանելիություն եք ստանում մեր IT պլատֆորմային, որտեղ յուրաքանչյուր դասից հետո տեղադրվում է են տվյալ դասին վերաբերող բոլոր նյութերը:
  • Սկսում եք դասընթացը:
  • Նախքան դասընթացի մեկնարկը, դասընթացի ընթացքում և դրանից հետո ստանում եք տեխնիկական և մասնագիտական բարձրակարգ սպասարկում Ձեր անհատական մենեջերի կողմից:




IT STORM ACADEMY-Ի ՄԱՍԻՆ

ԹՎԵՐ -ՈՎ

0

Տարի ոլորտում

0+

Մասնակից

0

Երկիր

Հաճախ տրվող հարցեր

Այո, մեր ակադեմիայում դասընթացների ծրագրերը մշակված են այնպես, որ մասնակիցները 0-ից դառնան արհեստավարժ մասնագետ։

IT Storm Academy-ում բոլոր դասընթացներն անցկացվում են առցանց եղանակով մեր IT պլատֆորմայի միջոցով։

Դասընթացին կարող եք գրանցվել՝ սեղմելով Ստանալ խորհրդատվություն կամ գրանցվել ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԻՆ կոճակների վրա։



Դասընթացի արժեքը

Բլոգ