Ի՞նչ է SEO-ն
Ի՞նչ է SEO-ն
SEO-ն ժամանակակից թվային մարքեթինգի ամենաարդյունավետ ուղղություններից է։ SEO-ի նպատակը, ըստ ընտրված հարցումների, որոնողական համակարգերում կայքի դիրքերի բարձրացումը, կայքի այցելությունների թվի մեծացումն է։
Որոնողական համակարգերում կայքի SEO առաջխաղացումը ենթադրում է վեբ կայքի ներքին և արտաքին ամբողջական օպտիմիզացիա, որի արդյունքում կայքը, ըստ որոշակի հարցումների, ցուցադրվում է որոնողական համակարգերի որոնման արդյունքների բարձր տեղերում։ Որոնողական համակարգերի օպտիմիզացիան ի հայտ է եկել այն ժամանակներից, երբ որոնողական համակարգերը սկսել են օգտագործվել օգտատերերի կողմից։
SEO-ն և մարքեթինգի մյուս ուղղությունները
- ☑️ Ի տարբերություն թվային մարքեթինգի մյուս ուղղությունների՝ SEO-ի դեպքում ոչ թե մենք ենք փնտրում հաճախորդին, այլ պոտենցյալ հաճախորդն է փնտրում մեզ՝ տվյալ ապրանքը կամ ծառայությունը գնելու նպատակով:
☑ Թվային մարքեթինգի բոլոր ուղղություններից SEO-ն կոնվերսիայի միակ անվճար տարբերակն է։
☑ SEO-ն անվճար թրաֆիքի գեներացման ամենախոշոր աղբյուրն է։
☑ Որոնման արդյունքների առաջին էջում հայտնված կայքերն ապահովում են ամենամեծ թվով վաճառքները բիզնեսի համար։
☑ Օնլայն ակտիվության 93%-ը սկսվում է որոնողական համակարգերից։
☑ Մարդկանց 81%-ը փնտրում է ապրանքը որոնողական համակարգերում նախքան գնում կատարելը։
☑ Մարդկանց 75%-ը չի անցնում որոնողական համակարգի որոնման արդյունքների երկրորդ էջ։
Ամենատարածված որոնողական համակարգերը
☑Աշխարհում ամենատարածված որոնողական համակարգը Google-ն է, որն օգտագործվում է օգտատերերի մոտավորապես 92%- ի կողմից։
☑Ռուսասատանում առաջատար որոնողական համակարգը Yandex-ն (61.9%) է, իսկ Google-ը (28.3%) երկրորդն է։
☑Չինաստանում առաջատար որոնողական համակարգը Baidu-ն է։ Ընդ որում՝ Չինաստանը միակ երկիրն է, որտեղ Google-ը առաջատար որոնողական համակարգերի եռյակում չէ։
☑Հարավային Կորեայում առցանց որոնումների 70%-ը կատարվում է Naver որոնողական համակարգի միջոցով։
☑Ճապոնիայում և Թայվանում առաջատար որոնողական համակարգ է Yahoo-ն։
☑Եվրոպական երկրների հիմնական մասում Google-ը առաջատար որոնողական համակարգ է՝ բացառությամբ Չեխիայի, որտեղ Google-ի հետ լրջորեն մրցակցում է Seznam-ը։
☑Հայաստանում ևս Google-ը ամենատարածված որոնողական համակարգն է (93.1%), Yandex-ը երկրորդն է (5.05%), Bing-ը՝ երրորդը (0.62%):
Նյութեր՝ https://gs.statcounter.com/search-engine-market-share/all/armenia
Կայքի այցելությունների հիմնական աղբյուրները