Ինչու՞ է կայքի արագագործությունը կարևոր SEO-ում
Արագագործությունը կայքի դասակարգման կարևոր գործոններից է որոնողական համակարգերի համար:
Կայքի դանդաղ բեռնվելու պատճառով օգտատերերը լքում են կայքը` նույնիսկ չհասցնելով ծանոթանալ կայքի կոնտենտին, պրոդուկտներին կամ ծառայություններին:
Կայքի արագագործության շնորհիվ կայքը կունենա.
✅ Բարձր տեղ որոնման արդյունքներում
Google-ը առաջնահերթություն է տալիս արագագործ կայքերին, որոնք դրականորեն են ազդում օգտատիրոջ փորձառության վրա:
Դանդաղ բեռնվելու պատճառով կայքը ցուցադրվում է որոնողական համակարգերի որոնման արդյունքների ցածր դիրքերում:
✅ Ցածր Bounce Rate
Կայքի արագագործությունը նպաստում է ցածր Bounce Rate-ին:
Եթե 3 րոպեից ավելի է պահանջվում կայքի բեռնման համար, կայքի այցելուների 53%-ից ավելին կլքի այն` առանց կայքում որևէ նպատակային գործողություն կատարելու:
✅ Բարձր կոնվերսիա
Կայքի արագագործությունն ուղղակիորեն նպաստում է վաճառքների աճին:
Կայքի դանդաղ բեռնվելը ցածր կոնվերսիայի հիմնական պատճառներից է: Կայքի` նույնիսկ 1 վայրկյան ուշ բեռնվելու պատճառով կոնվերսիան կարող է ընկնել 7%-ով: Պատկերացրու` որքան բիզնես ես կորցնում միայն կայքի` ոչ արագագործ լինելու պատճառով:
Ինչպե՞ս բարելավել կայքի արագագործությունը:
Կան մի շարք տեխնիկական կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են կատարել կայքի արագագործությունը բարելավել համար: Պետք է.
✔️ Օգտվել արագագործ և վստահելի հոսթինգ ծառայությունից
✔️ Նվազեցնել ոչ անհրաժեշտ կոդերի և փլագինների օգտագործումը
✔️ Օպտիմիզացնել կայքը բջջային սարքավորումների համար
✔️ Ակտիվացնել browser caching-ը
✔️ Օպտիմիզացնել նկարների չափերը
Այսպիսով` արագագործությունը կայքի` որոնողական համակարգերում բարձր դիրք զբաղեցնելու վրա ազզդող ամենակարևոր գործոններից է:
Այս կայքի միջոցով կարող եք գնահատել ձեր կայքի վեբ էջերի բեռնման արագությունը՝
https://developers.google.com/speed/pagespeed/insights/
Համակարգը նաև տրամադրում է մանրամասն ուղեցույց՝ բեռնման արագությունը բարձրացնելու և թերությունները վերացնելու համար։
Իմանալու համար, թե ինչպես կարելի է բարելավել էջի բեռնման արագությունը, կարող եք այցելել՝
https://moz.com/learn/seo/page-speed