Թոփ որոնողական համակարգերն ըստ տարբեր երկրների

Չնայած Google-ը որոնողական համակարգերի թվում առաջատար է, կան բազմաթիվ երկրներ, որտեղ մարդիկ օգտվում  են այլ որոնողական համակարգերից: Ուստի ոչ բոլոր երկրներում է Google-ը համարվում թոփ որոնողական համակարգ:

 

Ըստ StatCounter-ի տվյալների`

 

  • ☑️ Աշխարհում ամենատարածված որոնողական համակարգը Google-ն է, որն օգտագործվում է օգտատերերի մոտավորապես 90%- ի կողմից։
  • ☑️ ԱՄՆ-ում առաջատար է Google-ը (88-90%), Bing-ը (6-7%) երկրորդն է, Yahoo-ն` երրորդը (2-3%): 
  • ☑️ Ռուսասատանում առաջատար որոնողական համակարգը Yandex-ն (60-65%) է, իսկ Google-ը (25-30%) երկրորդն է։
  • ☑️ Չինաստանում առաջատար որոնողական համակարգը Baidu-ն է։ Երկրորդը Bing-ն (30%), երրորդը` Google-ը (2%):
  • ☑️ Հարավային Կորեայում առցանց որոնումների 60%-ը կատարվում է Naver որոնողական համակարգի միջոցով։ Google-ը երկրորդն (30%):
  • ☑️ Հնդկաստանում ևս Google-ը առաջատար է (97.13%), Bing-ը երկրորդն է` ընդամենը 1.38% մասնաբաժնով:
  • ☑️ Եվրոպական երկրներում Google-ը բացարձակ առաջատար է իր` 89.55% մասնաբաժնով: Google-ից բացի` եվրոպական երկրներում օգտվում են նաև Bing (4.3%), Yandex (3.59%​), Yahoo (1.06%​) որոնողական համակարգերից:
  • ☑️ Լատինական Ամերիկայում օգտատերերի 91%-ից ավելին օգտվում է Google-ից:
  • ☑️ Միջին Ասիայի բոլոր երկրներում Google-ը առաջատար է և ունի որոնողական համակարգերի շուկայի ամենամեծ մասնաբաժինը: Yandex-ը երկրորդն է և տարածված է հիմնականում հետխորհրդային երկրներում:
  •  

Թերևս Google-ի բացարձակ առաջատարությամբ է պայմանավորված այն, որ SEO ասելով` շատ դեպքերում հասկանում ենք կայքի օպտիմիզացիա հենց Google որոնողական համակարգի համար: Այնուամենայնիվ, ցանկացած որոնողական համակարգում կայքը առաջխաղացնելիս հնարավոր է հաջողության հասնել միայն օգտատիրոջ որոնման նպատակը հստակ հասկանալու և դրան համապատասխան որակյալ բովանդակություն ստեղծելու դեպքում:



Մասնակցել դասընթացներին