SSL սերտիֆիկատ
SSL հավաստագիրը/սերտիֆիկատը օգտատիրոջ և սերվերի միջև ապահով կապ է ստեղծում՝ գաղտնագրելով և պաշտպանելով օգտատիրոջ կողմից մուտքագրված տվյալները (oգտանուն, գաղտնաբառ, անձնական, բանկային և ֆինանսական տվյալներ, բազմաթիվ այլ տեղեկություններ)։
SSL սերտիֆիկատն ունի օգտագործման ժամկետ, ինչն իր հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է թարմացնել այն՝ կայքն անվտանգ պահպանելու համար։ Սերտիֆիկատի թարմացումն իրականացվում է տարեկան մեկ անգամ։
Սերտիֆիկատների տեսակները
Domain validation (DV)
Այս սերտիֆիկատը ապացուցում է, որ դոմենը և կայքը միանշանակորեն կապված են իրար հետ։ Նման սերտիֆիկատում տեղեկություններ չկան այն կազմակերպության մասին, որը հանդիսանում է դոմենի օգտատերը։ SSL սերտիֆիկատը կարող է գնել կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը չներկայացնելով փաստաթղթեր, ստուգվում է միայն WHOIS տվյալների շտեմարանում ներկայացված տեղեկությունները, սերտիֆիկատի տրամադրումը տևում է մի քանի րոպե։
Organization Validation (OV)
Այս սերտիֆիկատի հատկացման համար նախ ստուգվում են իրապես գույություն ունեցող կազմակերպության տվյալները։ Բացի այդ, նման SSL սերտիֆիկատում առկա են այն կազմակերպության տվյալները, որին այդ սերտիֆիկատը տրամադրվել է։ Սերտիֆիկատը փաստում է, որ վերջինս տրամադրված է այն ընկերությանը, որը նշված է OV-ում։ Այս SSL սերտիֆիկատը կարող է գնվել իրավաբանական անձի կողմից, ձևակերպման ժամկետը կարող է զբաղեցնել մի քանի օր, այդ ժամանակն անհրաժեշտ է պատվիրատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար։
Extended Validation SSL (EV)
Նման սերտիֆիկատի իրավատերը հնարավորություն է ստանում իր ընկերության կամ կազմակերպության անվանումը արտաբերել բրաուզերի հասցեագրման տողում։ Այս տեսակի սերտիֆիկատը երեշխավորում են օգտվողների կողմից վստահության ամենաբարձր աստիճանը, այդ պատճառով նրանք անհրաժեշտ են այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են առցանց առևտուր, գրանցման ժամանակը կարող է տևէլ մի քանի շաբաթ։ SSL սերտիֆիկատները դասակարգվում են նաև սատարվող դոմենային և ենթադոմենային անունների քանակով։
Ստանդարտ SSL
Նախատեսված են մեկ դոմենային անվուն ունեցող կայքի հետ անվտանգ միացման համար, ենթադոմենների օգտագործումը հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ դոմենային անվան առջև տեղադրել www․
Խմբային, կոչվում են WildCard
Հնարավորություն են տալիս պաշտպանել գրանցված դոմենի և բոլոր ենթադոմենների միջոցով ուղղորդված հարցումները։ Նշենք, որ նույնիսկ ամենաթանկ SSL սերտիֆիկատները չեն երաշխավորում WildCard- ի աջակցությունը, հաշվի առեք ձեռք բերեք:
Բազմադոմենային, կարճ՝ MDC (Multidomain Certificates)
Այս սերտիֆիկատների միջոցով կարելի օգտագործել մեկ օգտվողին կողմից գրանցված մի շարք դոմենների համար տվյալ սերտիֆիկատի օգտագործումը։
Պատվիրելուց կաևրոր է հիշել, որ թանկ SSL սերտիֆիկատները չեն երաշխավորում WildCard и MDC առկայությունը։
Աղբյուրը՝ https://www.internet.am/