Ի՞նչ է SSL սերտիֆիկատը և ինչու՞ է այն կարևոր կայքի համար
SSL (Secure Sockets Layer) սերտիֆիկատը թվային հավաստագիր է, որն ապահովում է վեբ կայքի նույնականացումը, ձևավորում է անվտանգ, գաղտնագրված կապ սերվերի և օգտատիրոջ բրաուզերի միջև։ Այդ կապի շնորհիվ կայքի միջոցով փոխանցվող տվյալները՝ ինչպիսիք են օգտանունները, գաղտնաբառերը կամ վճարային տվյալները, կոդավորվում են այնպես, որ անհասանելի լինեն երրորդ կողմի համար:
SSL սերտիֆիկատի հիմնական գործառույթներն են՝
✅ Գաղտնագրում (Encryption). փոխանցվող տվյալները կոդավորվում են այնպես, որ դրանք անհասանելի դառնան երրորդ կողմերի համար՝ կանխելով տվյալների գաղտնազերծման կամ գողացման ռիսկը։
✅ Ինքնության հաստատում (Authentication). սերտիֆիկատը երաշխավորում է, որ օգտատերը կապ է հաստատում հենց վավերական սերվերի հետ, այլ ոչ թե կեղծ կամ միջնորդավորված սերվերի։
✅ Տվյալների ամբողջականություն (Data Integrity). ապահովում է, որ տվյալները պահպանեն իրենց սկզբնական վիճակը փոխանցման ամբողջ ընթացքում՝ բացառելով ցանկացած փոփոխություն կամ վնասում։
SSL սերտիֆիկատի միջոցով պաշտպանվում են.
✅ Մուտքագրված տվյալներ, ինչպիսիք են՝ օգտանունները և գաղտնաբառերը:
✅ Վճարային տվյալները` ներառյալ բանկային քարտի համարները, CVV կոդերը և քարտի վավերականության ժամկետները:
✅ Անձնական տվյալները, ինչպես օրինակ՝ էլ. փոստի հասցեները, հեռախոսահամարները, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները:
Ինչպե՞ս հասկանալ՝ կայքը ունի՞ SSL սերտիֆիկատ, թե ոչ։
Եթե կայքը պաշտպանված է SSL սերտիֆիկատով ապա`
✔ Դոմեյնի հասցեն սկսվում է https:// -ով, որտեղ “s”-ը նշանակում է “secure”՝ անվտանգ:
✔ Բրաուզերի հասցեատողում ցուցադրվում է 🔒 նշան, որը վկայում է տվյալների կոդավորված փոխանցման մասին:
SSL սերտիֆիկատն ունի մի շարք առավելություններ SEO-ի համար.
✅ Google-ն ավելի բարձր է դասակարգում HTTPS-ով աշխատող կայքերը:
✅ Այն կայքերը, որոնք ունեն «պաշտպանված» (🔒 Secure) տարբերանշան, օգտատերերի համար ավելի վստահելի են:
✅ E-commerce և բիզնես կայքերում SSL-ը պաշտպանում է տվյալների անվտանգ փոխանցումը:
Այսօրվա թվային միջավայրում SSL սերտիֆիկատը տեղեկատվական անվտանգության հիմքն է։
Ցանկացած վեբ նախագիծ, որն աշխատում է անձնական կամ ֆինանսական տվյալների հետ, պարտադիր պետք է ունենա վավերացված SSL։