Ինչու՞ է անհրաժեշտ ունենալ ճիշտ կազմված և պարբերաբար թարմացվող Sitemap

 

Եթե ցանկանում ես, որ կայքի էջերն արդյունավետ կերպով հայտնվեն որոնողական համակարգերի որոնման արդյունքների էջում (SERP- Search Engine Results Page), ապա նկատի ունեցիր, որ Sitemap-ն առանցքային  նշանակություն ունի այդ հարցում:

 

Ի՞նչ է Sitemap-ը

 

Sitemap-ը ֆայլ է (հիմնականում XML ձևաչափով), որը պարունակում է կայքի բոլոր կարևոր էջերի ցանկը։ Այն տեղեկություն է հաղորդում որոնողական համակարգերի բոտերին.

✅ Կայքի ո՞ր  էջերն են կարևոր

✅ Ի՞նչ հաճախականությամբ են դրանք թարմացվում 

✅ Ե՞րբ է կատարվել վերջին փոփոխությունը (lastmod tag) 

 

Ինչու՞ է Sitemap-ը կարևոր որոնողական համակարգերի համար

Ճիշտ կառուցված Sitemap-ը օգնում է որոնողական համակարգերին ավելի արդյունավետ և համակարգված կերպով ինդեքսավորել կայքը։ Առանց դրա՝ բոտերը կարող են բաց թողնել կայքի կարևոր վեբ էջերը կամ ինդեքսավորել ոչ առաջնահերթ բովանդակություն:

 

Sitemap կազմելիս պետք է ուշադրություն դարձնել.

 

✅ Թարմացումներին. Sitemap-ը պետք է պարբերաբար թարմացնել, հատկապես եթե կայքում ավելացվում կամ ջնջվում են էջեր, բովանդակության մեջ կատարվում են զգալի փոփոխություններ:

✅ Last Modified դաշտին. այն պետք է ճշգրտորեն ներկայացնի՝ երբ է տվյալ էջում վերջին անգամ կատարվել բովանդակային փոփոխություն։ Սա բոտերին ազդարարում է՝ արդյո՞ք պետք է վերաինդեքսացնել տվյալ էջը:

 

Աշխատիր նաև բացառել 404 էջերը, redirect-ները կամ noindex նշումով էջերը Sitemap-ից։

 

Եթե կայքը չունի Sitemap, որոնողական համակարգը ինդեքսավորում է էջերը պատահականության սկզբունքով՝ հիմնվելով ներքին հղումների և URL-ների կառուցվածքի վրա։ Սա կարող է հանգեցնել նրան, որ կայքի կարևոր էջերը չհայտնվեն որոնման արդյունքներում:

Sitemap-ն ուղղակիորեն չի ապահովում բարձր դիրքեր որոնման արդյունքներում, բայց առանց դրա՝  կայքը կարող է երբեք չցուցադրվել բարձր հորիզոնականներում: 

Sitemap-ն այն «ուղեցույցն» է, որով  որոնողական համակարգերն  առաջնորդվում են կայքը ինդեքսավորելիս, ուստի պետք է.

 

✅ Ստեղծել  և տեխնիկապես ճիշտ կազմել Sitemap-ը

✅ Ինտեգրել այն Google Search Console-ում

 

✅ Պարբերաբար վերանայել և թարմացնել այն՝  կայքում արված փոփոխություններին համապատասխան

Ստեղծել Sitemap առցանց ՝  https://www.xml-sitemaps.com/

Լրացուցիչ՝  https://support.google.com/webmasters/answer/156184?hl=ru

 

Մասնակցել դասընթացներին