Ինչու՞ հայտնվել որոնման արդյունքների թոփում

Ըստ Backlinko-ի տվյալների Google-ի թոփ 10 հորիզոնականների CTR-ը հետևյալն է՝

 

#1 — 27.6%

#2 — 15.8%

#3 — 11.0%

#4 — 8.4%

#5 — 6.3%

#6 — 4.9%

#7 — 3.9%

#8 — 3.3%

#9 — 2.7%

#10 — 2.4%

 

✔️ Google-ի որոնման արդյունքների առաջին տեղում ցուցադրվող կայքը ստանում է ընդհանուր քլիքների 27.6%-ը, ուստի #1 տեղում գտնվող կայքի CTR-ը 10x բարձր է #10 հորիզոնականում գտնվող կայքի համեմատ:

 

✔️ Առաջին երեք հորիզոնականներում ցուցադրվող կայքերը ստանում են ընդհանուր քլիքների 54.4%-ը։

✔️ Featured snippet-ները, որոնք զբաղեցնում են օրգանիկ արդյունքների #1 հորիզոնականը, ունեն ամենաբարձր CTR-ը՝ 42.9%:

✔️ Օգտատերերի ընդամենը 0.63%-ն է քլիք անում որոնման արդյունքների երկրորդ էջում ցուցադրվող կայքերի վրա։

✔️ Վճարովի գովազդի արդյունքում առաջին տեղում ցուցադրվող կայքի CTR-ը 40%-ով բարձր է երկրորդ տեղում ցուցադրվող կայքի CTR-ից։

✔️ Այնուամենայնիվ, օրգանիկ արդյունքները ստանում են միջինում 19x ավելի շատ քլիքներ, քան վճարովի գովազդները, նույնիսկ եթե դրանք ցուցադրվում են առաջին տեղում։

✔️ Որոնման արդյունքներում մեկ հորիզոնականով բարձրանալը կարող է բարձրացնել CTR-ը մինչև 32.3%-ով։

Այս տվյալները վկայում են, որ կայքի բարձր CTR-ը ուղղակիորեն ազդում է կայքի այցելությունների թվի վրա, իսկ կայքի շատ այցելությունները նպաստում են վաճառքների աճին:

 

Մասնակցել դասընթացներին