SEO, թե՞ SMM. ո՞ր մասնագիտությունն ընտրել
Հայաստանում SMM մասնագետների պահանջարկն ավելի մեծ է․ տեղական բիզնեսները գերազանցապես օգտագործում են սոցիալական ցանցերը՝ իրենց ապրանքների և ծառայությունների առաջխաղացման համար:
Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում SEO և SMM մասնագետները գրեթե հավասար պահանջարկ ունեն։ Երկու ոլորտներն էլ առաջարկում են հետաքրքիր և եկամտաբեր կարիերա, բայց թե որ մասնագիտությունը կընտրես, բացառապես կախված է քո հմտություններից և հետաքրքրությունների շրջանակից:
Եթե քեզ հետաքրքրում են որոնողական համակարգերը, դրանց աշխատանքի սկզբունքները, ալգորիթմային թարմացումները, ունես բավարար տեխնիկական գիտելիքներ վեբկայքերի օպտիմիզացիայի համար, սիրում ես օգտագործել տվյալների վերլուծության գործիքներ, կարող ես ընտրել SEO-ն:
Եթե ունես ընդհանուր մարքեթինգային գիտելիքներ, ցանկանում ես տիրապետել սոցցանցերին, ունես ստեղծագործ մտածողություն, սիրում ես ստեղծել տեքստային և վիզուալ բովանդակություն, հետևում ես թրենդներին և ունես հաղորդակցական հմտություններ, ընտրի´ր SMM-ը: