Ի՞նչ է SEO-ն (Search Engine Optimization)
SEO-ն (Search Engine Optimization) ժամանակակից թվային մարքեթինգի ամենաարդյունավետ ուղղություններից է:
Որոնողական համակարգերում կայքի առաջխաղացումը ենթադրում է վեբ կայքի ներքին և արտաքին ամբողջական օպտիմիզացիա, որի արդյունքում կայքը ցուցադրվում է որոնման արդյունքների բարձր հորիզոնականներում` ըստ թիրախային հարցումների:
SEO-ն գոյություն ունի այն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են օգտագործել որոնողական համակարգերը` իրենց հետաքրքրող տեղեկատվությունը կամ ապրանքները և ծառայությունները համացանցում որոնելու համար:
SEO-ն բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`
Ճիշտ դոմեյնի և հոսթինգի ընտրություն, SSL սերտիֆիկատի ձեռքբերում
Կայքի կառուցվածքի մշակում և տեխնիկական օպտիմիզացիա (mobile-friendly-ություն, արագագործություն, անվտանգություն և այլն)
Կայքի առաջխաղացման համար անհրաժեշտ առաջնային և երկրորդային հիմնաբառերի ցանկի կազմում, ըստ դրանց` կայքի իմաստային միջուկի ձևավորում
Կայքի ներքին օպտիմիզացիա (մետաթեգեր, տեքստեր, պատկերներ, ներքին հղումների ճիշտ ձևավորում և այլն)
Կայքի արտաքին օպտիմիզացիա (արտաքին հղումներ, սոցիալական ցանցեր, այցելուների վարքի օպտիմիզացիա կայքում և այլն)
SEO-ն երկարաժամկետ գործընթաց է, բայց և ամենաարդյունավետ ներդրումը բիզնեսում, քանի որ առանց ավելորդ գովազդային ծախսերի` բիզնեսը կարողանում է մշտապես ներգրավել նոր թիրախային հաճախորդներ կայքի միջոցով:
Ինչո՞վ է SEO-ն տարբերվում մարքեթինգի մյուս ուղղություններից
Ի տարբերություն թվային մարքեթինգի մյուս ուղղությունների.
Ոչ թե մենք ենք գնում դեպի հաճախորդը, այլ պոտենցիալ թիրախային հաճախորդն է փնտրում մեր պրոդուկտը և ծառայությունը։
Գումար չենք ծախսում որևէ պլատֆորմում պրոդուկտը գովազդելու վրա, քանի որ ճիշտ օպտիմիզացիայի շնորհիվ, մեր կայքը(երը) հայտնվում են որոնողական համակարգերի որոնման արդյունքների թոփում լիովին անվճար։
-
Այդպիսով՝ SEO-ն նպաստում է բրենդի ճանաչելիության բարձրացմանը և, իհարկե, վաճառքների աճին: