Որքա՞ն կարող ես վաստակել որպես SEO մասնագետ

SEO մասնագետը բիզնեսների հետ կարող է համագործակցել` վարձատրվելով ժամավճարով կամ ըստ նախագծի: 

 

ԸՍՏ ԺԱՄԱՎՃԱՐԻ

 

🔹 Սկսնակ  SEO մասնագետը կարող է վաստակել $10 - $25/ժամ:

🔹 Միջին փորձով SEO մասնագետի աշխատավարձը $25 - $75/ժամ է:

ԸՍՏ ՆԱԽԱԳԾԻ

 

✅ SEO մասնագետը կարող է կատարել տարբեր SEO առաջադրանքներ (բանալի բառերի հետազոտություն, կայքի աուդիտ և այլն)` վարձատրվելով $100 - $500 կատարած յուրաքանչյուր աշխատանքի համար:

✅ Կայքի ամբողջական SEO առաջխաղացման  համար կարող է վաստակել $500 - $3,000+` կախված կատարած աշխատանքի ծավալից և բարդությունից:

✅ Խոշոր կայքերի SEO-ն անելու համար կարող է վաստակել $3,000 - $10,000+:

 

📊 Բիզնեսներին SEO ծառայություններ մատուցելու համար SEO մասնագետը կարող է վաստակել` 

 

✔️Փոքր բիզնեսներ` $500 - $2,000/ամիս

✔️Միջին բիզնեսներ` $2,000 - $5,000/ամիս

✔️Խոշոր ընկերություններ` $5,000 - $10,000+/ամիս

 

💰SEO մասնագետի ֆիքսված աշխատավարձն աշխարհի տարբեր երկրներում տարբեր է:

 

📊 Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են աշխատավարձի չափի վրա: 

 

Փորձառություն:  Որքան փորձառու է մասնագետը, այնքան բարձր աշխատավարձ կարող է ստանալ:

 

Ընկերության գտնվելու վայրը: ԱՄՆ-ում, Կանադայում կամ Եվրոպայում գտնվող ընկերություններում աշխատող SEO մասնագետների աշխատավարձն անհամեմատ ավելի բարձր է:

 

Մասնագիտացում: Այն SEO մասնագետները, որոնք մասնագիտացած են առանձին ուղղություններում (տեխնիկական SEO, լինքբիլդինգ և այլն) սովորաբար ստանում են ավելի բարձր աշխատավարձ:

  

📊 SEO մասնագետների աշխատավարձն աշխարհում 2025-ին՝  ըստ նեղ մասնագիտացումների

 

✅ Technical SEO Specialist

 

Տեխնիկական SEO մասնագետները զբաղվում են կայքի տեխնիկական օպտիմիզացիայով (արագագործություն, mobile-friendly-ություն և այլն):

 

💰 Միջին աշխատավարձը՝ $70,000 – $100,000 / տարեկան

 

✅ Content SEO Specialist

 

Այս մասնագետները զբաղվում են հիմնաբառերի ցանկի կազմմամբ, մշակմամբ, տեղաբաշխմամբ, ըստ հիմնաբառերի` կայքի բովանդակության օպտիմիզացիայով:

 

💰 Միջին աշխատավարձը՝ $60,000 – $85,000 / տարեկան

 

✅ Link Building Specialist

 

Զբաղվում  են բարձրորակ հետադարձ հղումների ձեռքբերմամբ, որոնք նպաստում են կայքի  դիրքի բարձրացմանը որոնողական համակարգերում: 

 

💰 Միջին աշխատավարձը՝ $50,000 – $70,000 / տարեկան

 

✅ E-commerce SEO Consultant

 

Էլեկտրոնային առևտրի SEO խորհրդատուները  զբաղվում են օնլայն  շոփերի օպտիմիզացիայով:

 

💰 Միջին աշխատավարձը՝ $70,000 – $100,000+ / տարեկան

 

✅ International SEO Expert

 

Միջազգային SEO փորձագետները մշակում են կայքերի առաջխաղացման SEO ռազմավարություններ բազմալեզու և բազմատարածաշրջանային միջավայրերում` ներառյալ hreflang-ի իրականացումը և տեղայնացումը։

 

💰 Միջին աշխատավարձը՝ $80,000 – $120,000 / տարեկան

 

Միջազգային նախագծերի վրա աշխատող փորձառու SEO մասնագետները կարող են վաստակել մինչև $150,000 / տարեկան։





Մասնակցել դասընթացներին