Ինչու՞ դառնալ SEO մասնագետ
Արդյո՞ք SEO-ն դեռ պահանջված է կամ արդյոք ապագայում այն չի կորցնի իր ակտուալությունը
SEO-ն կշարունակի պահանջված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ որևէ պրոդուկտ կամ ծառայություն են փնտրում համացանցում:
Իհարկե ժամանակի ընթացքում որոնողական համակարգերի համար կայքի օպտիմիզացիայի եղանակները և ընդհանուր
SEO-ի գործիքակազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Օրինակ` սկզբնապես կայքը օպտիմիզացնելիս մասնագետները մեծ ուշադրություն էին դարձնում կայքի տեխնիկական կարգավորումներին և հիմնաբառերին:
Հիմա Google-ի և այլ որոնողական համակարգերի ալգորիթմների հիմքում ընկած են AI տեխնոլոգիաները: Ըստ այդմ էլ SEO-ն փոփոխվում է՝ համապատասխանելու ժամանակակից ալգորիթմների պահանջներին:
Մոտ ապագայում, եթե AI տեխնոլոգիաները (օրինակ՝ ChatGPT) սկսեն դառնալ առաջնային աղբյուր որոնումների համար, SEO-ի առաջնահերթությունները կփոխվեն՝ համապատասխանելու այդ նոր գործիքներին:
Անկախ նրանից` մարդիկ կշարունակեն որոնումներ կատարել որոնողական համակարգերում, արհեստական բանականությամբ աշխատող չատբոտերում, թե դրանցում ինտեգրված որոնման համակարգերում, կայքերի օպտիմիզացիան մշտապես արդիական կլինի, իսկ SEO-ն կշարունակի մնալ իբրև թվային մարքեթինգի արդյունավետ ուղղություններից մեկը: