Ինչու՞ է SEO-ն կարևոր բիզնեսի համար
Կայքի տեսանելիության բարձրացում
Օնլայն ակտիվության 93%-ը սկսվում է որոնողական համակարգերից: Եթե ձեր կայքը չի ցուցադրվում որոնման արդյունքներում, դուք կորցնում ենք պոտենցիալ հաճախորդների հիմնական մասին:
Բրենդի նկատմամբ վստահության մեծացում
Որոնողական համակարգերի որոնման արդյունքներում բարձր դիրք զբաղեցնելը ձևավորում է վստահություն ձեր բրենդի շուրջ:
Արդյունավետ մարքեթինգ
Ի տարբերություն վճարովի գովազդների` SEO-ի միջոցով կայքն ունենում է երկարաժամկետ և կայուն թրաֆիք: Ստիպված չեք վճարել յուրաքանչյուր քլիքի համար:
Թիրախավորված այցելություններ
SEO-ն մեծացնում է կայքի թիրախավորված այցելությունները, քանի որ կայք են գալիս մարդիկ, ովքեր արդեն իսկ փնտրում են մեր կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները:
Գերազանցել մրցակիցներին
Եթե չեք օպտիմիզացնում կայքը, ձեր մրցակիցներն են դա անում: Ուստի ամեն անգամ երբ պոտենցիալ հաճախորդները փնտրում են ձեր պրոդուկտները, որոնողական համակարգերում գտնում են ձեր մրցակիցներին: SEO-ի շնորհիվ հնարավոր է «հաղթել» մրցակիցներին և ստանալ մրցակցային առավելություն:
SEO-ում ներդրում կատարելն այլևս ընտրության հարց չէ: Այսօրվա թվային աշխարհում բիզնեսի զարգացման տեսակետից այն անհրաժեշտություն է:
Ինչպե՞ս կարող է SEO-ն նպաստել բիզնեսի զարգացմանը Հայաստանում
Հայաստանում SEO-ն կարող է մեծապես նպաստել բիզնեսների առաջխաղացմանը որոնողական համակարգերում: Վերջին տարիներին օնլայն շոփինգը, ծառայությունների որոնումը և տեղական բիզնեսների հետ կապ հաստատելը դարձել են ավելի հաճախական։
Ընդունված է ասել, որ Հայաստանում SEO-ն արդյունավետ չէ, քանի որ.
Հայաստանում բիզնեսների ճնշող մեծամասնությունը կամ չունի կայք կամ այն օպտիմիզացված չէ որոնողական համակարգերի համար, քանի որ նրանք իրենց պրոդուկտներն առաջխաղացնում են սոցիալական ցանցերում։
Ճիշտ է, և հենց սա էլ ձեզ տալիս է առավելություն մրցակիցների նկատմամբ, քանի որ երբ պոտենցիալ հաճախորդները փնտրեն ձեր կողմից առաջարկվող պրոդուկտները, նրանք կգտնեն ձեզ, այլ ոչ թե ձեր մրցակիցներին: Նույն կերպ էլ եթե չունեք օպտիմիզացված կայք, ձեր հաճախորդները ձեր պրոդուկտները փնտրելիս կգտնեն ձեր մրցակիցներին: Ճիշտ ռազմավարությամբ հնարավոր է հեշտությամբ գերազանցել մրցակիցներին և ստանալ թիրախային պոտենցիալ հաճախորդներ որոնողական համակարգերից:
Հայաստանում մարդիկ քիչ են ապրանքներ և ծառայություններ փնտրում որոնողական համակարգերում:
Այո, որոնման ծավակը ցածր է, իսկ արդյունավետությունը` բարձր: Օրինակ` կիրառելով Traffic տեսակի գովազդային նպատակ` ձեր կայքը կարող է ունենալ հազարավոր այցելություններ սոցիալական ցանցերից, բայց արդյունքում շատ քիչ որակյալ լիդ: SEO-ի դեպքում հակառակն է: Կայքը կարող եք ունենալ շատ քիչ այցելություններ, բայց արդունքնում գեներացնեք որակյալ լիդեր: Ընդհանուր առմամբ` որոնողական համակարգերից եկած հաճախորդները ամենաորակյալն են, քանի որ նրանք արդեն իսկ փնտրում են ձեր պրոդուկտները: Ավելին` ի տարբերություն սոցիալական ցանցերի` լիդեր գեներացնելու համար գովազդային բյուջե անհրաժեշտ չէ:
SEO-ն հայկական շուկայում նպաստում է նաև լոկալ բիզնեսների տեսանելիության բարձրացմանը: SEO-ի շնորհիվ բիզնեսները կարող են ցուցադրվել Google-ի տեղական որոնումներում։ Օրինակ` «Լավագույն սրճարաններ Երևանում» որոնման արդյունքում ձեր բիզնեսը կցուցադրվի ձեր թիրախային լսարանին:
SEO-ն նպաստում է նաև բրենդի ճանաչելիության բարձրացմանը, քանի որ ամեն անգամ, երբ մարդիկ որևէ բան են փնտրում, որոնման արդյունքներում նրանք տեսնում են հենց ձեր կայքը:
Ճիշտ մշակված SEO ռազմավարությամբ բիզնեսները Հայաստանում կարող են.
Ստանալ թիրախային հաճախորդներ
Գերազանցել մրցակիցներին
Ունենալ երկարաժամկետ արդյունքներ
Ո՞ր դեպքում SEO-ն ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ՉԷ բիզնեսի համար
Առհասարակ SEO-ն ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ Է ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ,
Եթե ձեր կողմից առաջարկվող պրոդուկտները և ծառայություններ մարդիկ փնտրում են որոնողական համակարգերում:
SEO-ն ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ՉԷ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈւՄ,
Եթե վաճառում եք այնպիսի պրոդուկտ, որը գնելու ցանկությունը դուք պետք է առաջացնեք թիրախային լսարանի մոտ, քանի որ նրանք, ամենայն հավանականությամբ, դա չեն փնտրի որոնողական համակարգերում (գեղարվեստական նկարներ, յուրահատուկ դիզայներական աշխատանքներ և այլն):
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է զբաղվել կայքի SEO օպտիմիզացիայով, նույնիսկ եթե շատ քիչ թվով օգտատերեր են փնտրում ձեր ապրանքները և ծառայությունները: Օրինակ` վաճառում եք շինարարական, իրավաբանական կամ բջջային հավելվածների պատրաստման ծառայություններ: Ամսվա կտրվածքով որոնողական համակարգերից ունենալով ընդամենը 10 լիդ` դուք կարող եք իրականացնել ընդամենը 3 վաճառք և միևնույն ժամանակ աշխատել շատ գումար: