SEO-ի առանցքային միտումները 2026-ին
📅 Ամեն տարի Google-ը կատարում է հարյուրավոր փոփոխություններ իր ալգորիթմում, սակայն որոշ փոփոխություններ ունեն առանցքային նշանակություն: Եկեք դիտարկենք, թե որոնք են դրանք:
📌 Սկզբնապես Google-ը մեծ ուշադրություն էր դարձնում YMYL բովանդակությանը (Your Money or Your Life)
Այս տիպի բովանդակությունը վերաբերում է այն թեմաներին, որոնք կարող են ազդել օգտատիրոջ ֆինանսական կայունության, առողջության կամ կյանքի որակի վրա, ուստի պահանջում է վստահելիություն, փորձագիտական մոտեցում և հղումներ արժանահավատ աղբյուրներին։
📌 Այնուհետև մեծացավ E-E-A-T-ի կարևորությունը (Experience, Expertise, Authoritativeness, Trustworthiness)
Google-ի գնահատման համակարգում E-E-A-T-ը շարունակում է կարևորագույն դեր ունենալ հատկապես այն բովանդակության համար, որը կարող է ազդել օգտատիրոջ որոշումների, առողջության կամ ֆինանսների վրա։
📌 Սրան զուգահեռ զգալի նշանակություն ունի նաև կայքի տեխնիկական օպտիմիզացիան
Կայքի արագագործությունը, մոբայլ օպտիմիզացիան և Core Web Vitals ցուցանիշները շարունակում են կարևոր դեր խաղալ SEO-ում:
Ուստի պետք է կենտրոնանալ օգտատերերի փորձառության բարելավման վրա,
օպտիմիզացնել կայքը տեխնիկական չափանիշներին համապատասխան՝ ապահովելով արագագործություն և մոբայլ հարմարավետություն:
📌 Վերջին շրջանում մեծացել է AI-ի ազդեցությունը SEO-ի վրա
AI-ով ստեղծված բովանդակության տարածումը մեծացրել է Google-ի ուշադրությունը բովանդակության որակի նկատմամբ:
Չնայած AI-ի միջոցով հնարավոր է շատ արագ ստեղծել բովանդակություն, սակայն ոչ միշտ է, որ այն որակյալ է: Google-ը մշակում է ալգորիթմներ՝ տարբերակելու AI-ով ստեղծված բովանդակությունը: Այն պետք է ունենա բարձր որակ՝ հիմնված փորձառության և վստահելիության վրա:
Այս ամենը վկայում են, որ 2025-ին SEO-ում հաջողության հասնելը լրացուցիչ գործոններին զուգահեռ առավելապես պայմանավորված է AI-ի ճիշտ և արդյունավետ կիրառությամբ:
📌 Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ SEO-ում որակյալ բովանդակությունը շարունակում է առանցքային մնալ, իսկ AI-ը կարող է ընդամենը նպաստել այդ բովանդակության ստեղծմանը: