Հետադարձ / արտաքին հղումներ
Հղումների միջոցով որոնողական համակարգերը բացահայտում են նոր կայքերը և գնահատում, թե ինչ կշիռ ունի այդ հղումը կայքի դասակարգման ժամանակ։
Հղումների կարևորություն
Հետադարձ հղումները կայքի դասակարգման կարևորագույն գործոններից են, քանի որ դրանցով է պայմանավորված կայքի Domain Rating-ը։
Առաջին հորիզոնականում գտնվող կայքերն ունեն ամենաշատ հետադարձ հղումները։
Հետադարձ հղումները պետք է լինեն որակյալ և թեմատիկ։
Իրակա՞ն, թե՞ սպամային հղումներ
Հսկայական քանակի իրական հղումների ուսումնասիրության հիման վրա որոնողական համակարգերի անտիսպամ ալգորիթմը կարողանում է պարզել՝ հղումները իրակա՞ն են, թե՞ սպամային։
Իրական հղումները․
գործածվում են կոնտենտի՝ բովանդակության մեջ,
ստատիկ են, անընդհատ չեն փոփոխվում, ջնջվում կամ այլ հղումներով փոխարինվում,
կազմված են ոչ թե անքոր տեքստից, այլ պարունակում են կայքի կամ վեբ էջի հղում (օրինակ` տուրեր Արևմտյան Հայաստան-ի փոխարեն դրվում է բիզնեսի անունը կամ կայքի URL հասցեն (https://hamshen.am/wa/ ),
հանդես չեն գալիս մեծ թվով սպամային SEO հղումների հարևանությամբ
Պետք չէ ստանալ հղումներ, այնպիսի կայքերից, որոնք․
1) Ունեն ցածր Domain Authority
2) Թեմատիկ չեն
3) Ունեն վատ կոնտենտ
4) Պատժվել են որոնողական համակարգերի կողմից (Penalizes web)
5) Ունեն կոդում թաքնված հղումներ
6) Ավտոմատացված հղումներ
7) Ինդեքսավորված չեն որոնողական համակարգերի կողմից
8) Ունեն փոխանակված հղումներ
9) Մեկնաբանություներում արված ոչ թեմատիկ հղումներ