Բովանդակության օպտիմիզացիան SEO-ում

Բովանդակության ճիշտ օպտիմիզացիան էականորեն ազդում է կայքի դասակարգման վրա: 

 

Կայքի յուրաքանչյուր էջ պետք է ունենա տեքստային և մուլտիմեդիական բովանդակություն: Ամենից առաջ կայքում տեքստային բովանդակությունը  պետք է լինի.

 

✅ Մշակված և ընթեռնելի։ Դրա համար ցանկալի  է տեքստը բաժանել համապատասխան բաժինների` օգտագործելով վերնագրեր (H1, H2, H3)

աղյուսակներ,  մուլտիմեդիական ֆայլեր՝ վիդեոներ,  նկարներ, ներքին և արտաքին հղումներ։

✅ Ունիկալ, եզակի, չկրկնվող, ինչպես նաև թեմատիկորեն համապատասխանի օգտատիրոջ հարցմանը:

 

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեքստում բանալի բառերի ճիշտ գործածությանը` առանց ավելորդ չարաշահումների` դրանք գործածելով  վերնագրերում, ենթավերնագրերում, պարբերություններում: 

 

Վեբ էջի տեքստային բովանդակությունը պետք է նաև տրամաբանական կապ ունենա էջի մետաթեգերի  և URL-ի հետ։ Սա նշանակում է, որ նույն բանալի բառերը պետք է օգտագործել.

 

✅ Վեբ էջի վերնագրում (Page Title)

✅ Վեբ էջի նկարագրության մեջ (Meta Description)

✅ Վեբ էջի URL-ում

✅ Տեքստային բովանդակության մեջ

 Այժմ Google-ի ալգորիթմները (օր․ BERT, RankBrain) մեծ ուշադրություն են դարձնում բովանդակության որակի վրա, ուստի նախընտրելի է, որ հիմնաբառերը տեքստում գործարծվեն բնական կերպով` առանց ավելորդ չարաշահումների:

✅ Նկարների անվանումներում, alt և title ատրիբուտներում: Կարևոր է նաև նվազեցնել նկարների ֆայլի չափը (PageSpeed-ի համար) և օգտագործել  WebP ֆորմատը` նկարների` արագ բեռնման համար:

✅ Տեքստի վերնագրերում և ենթավերնագրերում, պարբերություններում:

 

Հետևի´ր այս քայլերին, եթե ցանկանում ես` կայքդ ցուցադրվի որոնողական համակարգերի որոնման արդյունքների բարձր դիրքերում:



Մասնակցել դասընթացներին