Mobile Friendly UI

Googlebot-ը, համաձայն Mobile First քաղաքականության, արդեն մի քանի տարի առաջին հերթին ինդեքսավորում է կայքի մոբայլ տարբերակը։ Սա նշանակում է, որ առանց շարժական սարքերի համար հարմարեցված միջերեսի (Mobile-Friendly UI)՝ հնարավոր չէ կայքն առաջխաղացնել որոնողական համակարգերում։

 Mobile-First քաղաքականությունը առաջին հերթին ենթադրում է, որ կայքը պետք է լինի արագագործ և արագ բեռնվի շարժական սարքերով։

 Որքան դանդաղ է բեռնվում կայքը, այնքան շատ է դա բացասականորեն ազդում կայքի դասակարգման վրա։

      Էջի բեռնման օպտիմալ արագություն է համարվում 2-3 վայրկյանը։

Սա նշանակում է, որ կայքը պետք է՝

Առանց թերությունների բեռնվի ցանկացած բջջային սարքավորման էկրանին (նոթբուք, պլանշետ, սմարթֆոն),

   Կայքի բոլոր տարբերակներում բովանդակությունը լինի նույնը,

    Կայքի բոլոր տարբերակները լինեն արագագործ

 Պարզելու համար արդյո՞ք կայքը հարմարեցված է շարժական սարքավորումների համար՝ պետք է օգտագործել Google-ի կողմից առաջարկվող  հետևյալ  ծառայությունը՝ https://search.google.com/test/mobile-friendly

Լրացուցիչ՝

     https://moz.com/blog/mobile-first-indexing-seo

Մասնակցել դասընթացներին