Ինչպե՞ս ճիշտ օպտիմիզացնել կայքի մետաթեգերը

Մետաթեգերը (Meta Tags) HTML կոդում հատուկ տարրեր են, որոնք որոնողական համակարգերին տալիս են տեղեկատվություն վեբ էջի բովանդակության մասին։

 

Page Title-ը վեբ էջի վերնագիրն է:

✅ Այն պետք է համապատասխանի էջի բովանդակությանը։

✅ Յուրաքանչյուր վեբ էջ պետք է ունենա եզակի և չկրկնվող Page Title:

✅ Page Title-ը պետք է լինի մինչև 50-60 նիշ։

✅ Այն հիմնաբառերը, որոնցով ցանկանում եք դասակարգվել, պետք է գործածել Page Title-ում։

✅ Կարևոր հիմնաբառերը պետք է գործածել Page Title-ի ամենասկզբում։

 

 

Meta Description-ը վեբ էջի նկարագրությունն է:

✅ Meta Description-ը պետք է լինի մինչև 150-160 նիշ։

✅ Յուրաքանչյուր վեբ էջ պետք է ունենա եզակի և չկրկնվող Meta Description:

✅ Քանի որ Meta Description-ը վեբ էջի բովանդակության ամփոփ նկարագրությունն է, ուստի այն պետք է համապատասխանի էջի բովանդակությանը։

✅ Այն հիմնաբառերը, որոնցով ցանկանում եք դասակարգվել, պետք է գործածել Meta Description-ում։

✅ Եթե էջը չունի Meta Description, Google-ը ինքն է ընտրում տեքստ էջի բովանդակությունից:

 

 

Meta Keywords

 

Meta Keywords-ը HTML կոդում հատուկ մետաթեգ էր, որը թույլ էր տալիս որոնողական համակարգերին հայտնել, թե որ հիմնաբառերն են առավել կարևոր տվյալ էջի համար։ Սակայն Google-ը 2009-ին պաշտոնապես հայտարարեց, որ Meta Keywords-ն այլևս չի օգտագործվում դասակարգման ժամանամ, ուստի այն չունի որևէ ազդեցություն SEO-վրա:

 

Մետաթեգերի ճիշտ օպտիմիզացիան կայքի` որոնողական համակարգի որոնման արդյունքների թոփում հայտնվելու կարևոր նախապայմաններից է:

 

Մասնակցել դասընթացներին