META-ի գովազդային նպատակները
Meta-ի գովազդային նպատակները (Facebook Ads Manager) ստեղծված է այնպես, որ դրանք օգնեն բիզնեսներին հասնել կոնկրետ արդյունքի։ Սակայն գովազդի արդյունավետությունն ամբողջությամբ կախված է գովազդային արշավի նպատակի (objective) ճիշտ ընտրությունից։ Սխալ ընտրված գովազդային նպատակի արդյունքում կարող ես ունենալ բարձր գովազդային ծախսեր և ցածր ROI։
Meta-ն բոլոր գովազդային նպատակները բաժանում է երեք ռազմավարական փուլերի՝ հիմնված մարկետինգային ձագարի վրա
Awareness տեսակի գովազդային նպատակներ
Սրանք ապահովում են բարձր տեսանելիություն և բրենդի ճանաչելիության բարձրացում:
Գովազդային բյուջեի սահմաններում գովազդը ցուցադրվում է հնարավորինս մեծ թվով մարդկանց, կամ նրանց, ովքեր գովազդը տեսնելուց հետո ամենայն հավանականությամբ կհիշեն ձեր բրենդը:
Consideration տեսակի գովազդային նպատակներ
Այս խմբի գովազդային նպատակներն առաջացնում են թիրախային լսարանի հետաքրքրությունը և ապահովում են ներգրավվածություն էջի կամ հրապարակման հետ: Դրանց միջոցով կարող ես ձեռք բերել էջի նոր հետևորդներ, հրապարակումների հավանումներ, մեկնաբանություններ, տարածումներ, տեսանյութերի դիտումներ և ստանալ հաղորդագրություններ:
Conversion տեսակի գովազդային նպատակներ
Այս խմբի գովազդային նպատակների արդյունքն է ապահովել վաճառք և պրոդուկտով կամ ծառայությունով հետաքրքրված մարդկանց դարձնել հաճախորդ:
Ինչպե՞ս ընտրել ճիշտ գովազդային նպատակ բիզնեսի առաջխաղացման համար
1. Բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար կարող ես սկսել Awareness տեսակի գովազդներից:
2. Այնուհետև օգտագործել Consideration տեսակի գովազդները` թիրախային լսարանի հետաքրքրությունն առաջացնելու, էջի հետևորդների թիվն ավելացնելու կամ հրապարակումների ներգրավվածությունն ավելացնելու համար:
3. Վերջում կարող ես տեղադրել Conversion տեսակի գովազդները որևէ նպատակային գործողության կամ վաճառքի համար։
Քնի որ Meta-ի գովազդային նպատակները բրենդի ճանաչելիության բարձրացման, բիզնեսի առաջխաղացման ամենաարդյունավետ գործիքներից են, ճիշտ գովազդային նպատակի կիրառությունը կախված է բիզնեսի` նախապես մշակված հստակ նպատակներից: Ընտրելով ճիշտ գովազդային նպատակ` դու հուշում ես Meta-ի ալգորիթմին, թե հատկապես ինչ նպատատակային գործողություն ապահովի գովազդի արդյունքում: Դա կարող է լինել բրենդի ճանաչելիության բարձրացում, փոխազդեցություն էջի | հրապարակումների հետ կամ լիդերի գեներացում: