Ներքին հղումներ

Internal Links (ներքին հղումներ)

Ներքին հղումները կայքի ներքին էջերում եղած բովանդակության մեջ առանձին տեքստերի վրա եղած հղումներն են, որոնք տանում են կայքի մեկ էջից մեկ այլ էջ։

Ներքին հղումների միջոցով կարող ենք կայքի այցելուներին մի էջից դեպի մյուս էջն ուղղորդել։

Ներքին հղումները ինդեքսավորվում են որոնողական համակարգերի կողմից և դրանց միջոցով կարելի  է առանձին էջերին տալ առանձնահատուկ նշանակություն։  

Ներքին հղումները նպաստում են  կայքի էջերի արագ ինդեքսացիային որոնողական համակարգերի կողմից։

Ներքին հղումները նպաստում են որոնողական համակարգում կայքի՝ rich snippet-ների տեսքով ներկայացման վրա։  

Ներքին հղումների շարունակական բազմացումը լրացուցիչ ազդակներ է հաղորդում  որոնողական համակարգերին, որ մենք շարունակում ենք որոշակի նշանակություն տալ տարբեր ներքին էջերին։

Ցանկացած նոր հրապարակվող վեբ էջին կամ նյութին կշիռ հաղորդելու համար պետք է նախկինում հրապարակված էջերից հիմնաբառերի վրա տեղադրված հղումներ ստեղծել։ Դա կարող է նպաստել նոր  հրապարակված էջի արագ ինդեքսավորմանը և որոնման արդյունքներում հայտնվելուն։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ չի խրախուսվում նույն հիմնաբառը շատ անգամներ կայքի տարբեր էջերում հղում դարձնելը, ինչպես նաև  իրար հետևից շատ հղումներ օգտագործելը, օրինակ՝

Անտուան Մարի Ժան-Բատիստ Ռոժե դը Սենտ-Էքզյուպերի (ֆր.՝ Antoine Marie Jean-Baptiste Roger de Saint-Exupéry, հունիսի 291900[1][2][3][…]Լիոն[4] - հուլիսի 311944[4][1][2][…]île de Riou8th arrondissement of MarseilleՄարսել), ֆրանսիացի գրողբանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։

 

Մասնակցել դասընթացներին