Պատկերների օպտիմիզացիան SEO-ում

Քանի որ պատկերների որոնումը մեծ թիվ է կազմում որոնողական համակարգերում, դրանց օպտիմիզացիայի շնորհիվ կարելի է ստանալ մեծ թվով թիրախային այցելություններ կայքում: 

 

SEO-ի տեսանկյունից պատկերները օպտիմիզացնելիս պետք է ուշադրություն դարձնել դրանց`

 

Չափին

Տեքստի մեջ պատկերի օպտիմալ չափը պետք է լինի մոտ 1200x600 pixel և մինչև 200-300 KB:

 

Ֆորմատին 

Նախընտրելի է օգտագործել JPG, WEBP, PNG ֆորմատով նկարներ։

 

Անվանմանը 

Պետք է նկարները պահպանել իրենց անուններով, այլ ոչ թե 123.jpg  կամ ABC.jpeg։

 

Պատկերները վեբ էջում ունենում են նաև ALT և TITLE ատրիբուտներ։ Նախընտրելի է լրացնել <alt> և <title> թեգերը, օրինակ՝ <img src=“seo-training.png” alt=“image description/keyword” title=“image title”>

 

Երբեմն պատկերի տակ կարելի է ավելացնել caption տեքստ` գրելով փոքրածավալ նախադասություն:

 

✅ Ավելի արագ բեռնման նպատակով նպատակահարմար է սեղմել պատկերները (TinyPNG կամ Squoosh):

✅ Նախընտրելի է օգտագործել հիմնաբառեր նկարների ենթագրերում, ֆայլերի անուններում և alt տեքստում:

 

Կայքում ճիշտ օպտիմիզացված պատկերներն օգնում են ոչ միայն ավելի գրավիչ դարձնել բովանդակությունը, այլև օգտվել Image SEO-ի բոլոր հնարավորություններից և ստանալ լրացուցիչ թրաֆիք որոնողական համակարգերից:

Մասնակցել դասընթացներին