Ի՞նչ է Google-ի որոնման արդյունքների էջը (SERP - Search Engine Results Page)

Որոնման արդյունքների էջը (SERP-Search Engine Result Page) այն էջն է, որը ստեղծվում է որոնողական համակարգի կողմից` ի պատասխան օգտատիրոջ հարցմանը:  Այն բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

 

🔍 1. Վճարովի գովազդներ (Google Ads)

Սրանք վճարովի գովազդի արդյունքներն են, որոնք ցուցադրվում են արդյունքների էջի վերևի և ներքևի հատվածում: Դրանք օրգանիկ արդյունքներից առանձնանում են “Ad” նշումով:

 

🔍 2. Featured Snippet (առաջարկվող պատասխաններ)

Շատ հաճախ Google-ը որոնման արդյունքների վերևի մասում կայքերից գտնում և ցուցադրում է օգտատիրոջ հարցման պատասխանը: Այս դեպքում օգտատերը իր հարցմանը պատասխանը ստանում է հենց որոնման արդյունքների էջում` առանց որևէ կայք այցելելու անհրաժեշտության: Սա կոչվում է նաև «զրո դիրք»։

 

🔍 3. Knowledge Panel

Երբ որոնում ես հայտնի մարդու, ընկերության կամ բրենդի անուն, Google-ի որոնման արդյունքների աջ կողմում (համակարգչից), կամ վերևում (հեռախոսից) հաճախ հայտնվում է տեղեկատվական մի փոքր պատուհան՝ նկարով, հղումներով ու փաստերով։ Դա Knowledge Panel-ն է:

Այն ավտոմատ ստեղծվում է Google-ի կողմից՝ տարբեր վստահելի աղբյուրներից հավաքած տվյալների հիման վրա (Wikipedia, կայքեր, սոցիալական մեդիա հղումներ և այլ):

 

🔍 4. Լոկալ SEO (Local Pack / Map Pack)

Եթե օգտատիրոջ որոնումն ունի լոկալ բնույթ (օր.՝ «սրճարան Երևանում»), որոնման արդյունքների էջում ցուցադրվում են արդյունքները քարտեզի վրա:

Սա կարևոր է լոկալ բիզնեսների համար, որոնք ունեն ֆիզիկական հասցե:

 

🔍 5. Videos, Images, etc

Google-ի որոնման արդյունքների էջում ցուցադրվում են նաև տեսանյութեր (YouTube-ից, սոցցանցերից), նկարներ և այլն:

 

🔍 6. Օրգանիկ արդյունքներ (Organic Results)

Այս բաժնում ցուցադրվում են որոնողական համակարգերի համար օպտիմիզացված վեբ էջերը:

 

🔍 7. People Also Ask (հարցեր, որոնք մարդիկ նույնպես տալիս են)

Այս բաժնում Google-ը ներկայացնում  է այն հարցումները, որոնք նման են օգտատիրոջ որոնմանը, բայց արվել են այլ օգտատերերի կողմից։

 

🔍 8. Related Searches (Առնչվող որոնումներ)

Google-ի որոնման արդյունքների ամենավերջին բաժինը վերաբերում է 

“Related Searches”-ին որտեղ Google-ն առաջարկում է լրացուցիչ որոնումների ցանկ, որը  հիմնված տվյալ թեմայով` այլ օգտատերերի արած որոնումների վրա: 

 

Որոշակի տարբերություններով հանդերձ` այսպիսի կառուցվածք ունեն բոլոր որոնողական համակարգերի որոնման արդյունքների էջերը:

 

Մասնակցել դասընթացներին