Ինչպե՞ս են աշխատում Google-ի ալգորիթմները
Ինչպե՞ս են աշխատում Google-ի ալգորիթմները, և ո՞ր գործոններն են որոշում, թե ո՞ր կայքը պետք է ցուցադրվի որոնման արդյունքների առաջին տեղում 🔍 📊
Google-ն օգտագործում է հարյուրավոր մաթեմատիկական մոդելներ, այսպես կոչված ալգորիթմներ, որպեսզի որոշի՝ որ կայքերը որոնման արդյունքների որ դիրքերում ցուցադրի:
Այսօր կանդրադառնամ այն հիմնական ալգորիթմներին, որոնց պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր SEO մասնագետ ✅:
📌 PageRank
Google-ի առաջին ալգորիթմներից է, որը գնահատում է կայքի «հեղինակությունը»` հիմք ընդունելով արտաքին հղումները (backlinks):
Որքան շատ կայքերից է հղումներ ստանում կայքը, այնքան վստահելի է համարվում որոնողական համակարգերի համար:
📌 Panda
Google-ի այս ալգորիթմը նպատակ ունի պայքարել ցածրորակ բովանդակության դեմ:
Եթե կայքում գերակշռում է կրկնվող, ոչ օգտակար բովանդակությունը` keyword stuffing-ով, կայքը «կպատժվի» Google-ի կողմից:
📌 Penguin
Google-ի Penguin ալգորիթմը բացահայտում է ոչ բնական եղանակով ստացված backlink-երը:
Եթե կայքը ստանում է հղումներ կասկածելի կայքերից, կամ այդ հղումները ձեռք են բերվել link buying-ի միջոցով, Penguin-ը կիջեցնի կայքի դիրքերը որոնման արդյունքներում:
📌 Hummingbird
Այս ալգորիթմի միջոցով Google-ը փորձում է հասկանալ մարդկանց որոնման իրական նպատակը։
Օգտատիրոջ հարցմանը առևավելագույնս համապատասխան արդյունք ցուցադրելու նպատակով Google-ուշադրություն է դարձնում ոչ միայն բուն keyword-երին, որոնցով կատարվում է որոնումը, այլև որոնման նպատակին և համատեքստին:
Օրինակ՝ «լավ ռեստորան Երևանում» հարցման դեպքում Google-ը փորձում է հասկանալ նաև որոնում կատարողի մտադրությունը:
📌 RankBrain
RankBrain-ը AI-ի վրա հիմնված ալգորիթմ է, որը վերլուծում է, թե որ կայքերն են ավելի շատ գոհացնում օգտատերերին` հիմնվելով նրանց վարքագծի վրա (clicks, bounce rate և այլն):
Եթե մարդիկ շատ են այցելում կայք և երկար ժամանակ անցկացնում այնտեղ, RankBrain-ը բարձրացնում է կայքի դիրքը որոնման արդյունքներում:
📌 BERT
BERT-ը լեզվաբանական մոդել է, որն օգնում է Google- ին հասկանալ ոչ թե առանձին բառերի, այլ կայքի ընդհանուր բովանդակության իմաստը:
Շատ կարևոր է, որ բովանդակությունն ունենա հստակ կառուցվածք և գրված լինի բնական լեզվով: