Դոմեյնային հասցեի ճիշտ ընտրության կարևորությունը SEO-ում

Դոմեյնային անունը ոչ միայն վեբ հասցե է, որով մարդիկ այցելում են կայք, այլև այն շատ դեպքերում նպաստում է բրենդի ճանաչելիության բարձրացմանը, որոնողական համակարգերում կայքի տեսանելիության մեծացմանը, միևնույն ժամանակ ձևավորում վստահություն բիզնեսի նկատմամբ: 

 

Ի՞նչ պետք է հաշվի առնել  ճիշտ դոմեյն ընտրելիս. 

 

✅ Դոմեյնը պետք է լինի բրենդային. արտացոլի ձեր ընկերության անունը, որի միջոցով հեշտությամբ կտարբերվեք մրցակիցներից:

✅ Դոմեյնը պետք է թեմատիկ կապ ունենա այն պրոդուկտների և ծառայությունների հետ, որոնք առաջարկում եք: Այն պետք է առնչվի ձեր բիզնես գործունեության ոլորտին: 

✅ Դոմեյնը պետք է օգտագործման տեսակետից հարմարավետ լինի` կարճ, պարզ, հեշտ գրառվող:

✅ Դոմեյնը պետք է գործի այն տիրույթում, որտեղ իրականացնում եք ձեր բիզնես գործունեությունը:

 

Լայնորեն կիրառվող տիրույթային (դոմեյնային) զոնաներ են`

 

✅ Միջազգային՝ .com, .org, .net, .info, .ru

✅ Տեղային (Հայաստան)՝ .am, .com

 

Եթե ձեր բիզնեսը գործում է Հայաստանի տարածքում կամ նախատեսված է հայալեզու լսարանի համար, առաջնային ընտրությունը պետք է լինի .am տիրույթը։

 

Այդ դեպքում նախընտրելի է` կայքի դոմեյնը լինի grqer.am, այլ ոչ թե grqer.ru: 

 

Այս ամենից բացի` դոմեյնը կարող է.

✅ Ազդել կայքի` որոնողական համակարգերում ունեցած դիրքի վրա (հատկապես Niche Queries-ի դեպքում)

✅ Նպաստել կայքի CTR-ի բարձրացմանը

 

Ճիշտ ընտրված դոմեյնի շնորհիվ մարդիկ ավելի հիշտությամբ կհիշեն նաև ձեր բրենդը:

 

Որոնողական համակարգերը ուշադրություն են դարձնում՝

✅ Դոմեյնի գրանցման ժամկետին (որքան ժամանակ է գրանցված և ինչքան ժամանակով է գործելու դոմեյնը)

✅ Հիմնաբառերի  գործածությանը դոմեյնում

✅ Դոմեյնի երկարությանը

Հայալեզու սպասարկմամբ դոմեյն կարելի է ձեռք բերել հետևյալ կայքերից՝

✔️name.am

✔️reg.am

✔️internet.am

✔️hoster.am

  •  

Օտարալեզու  սպասարկմամբ դոմեյն կարելի է ձեռք բերել հետևյալ կայքերից՝

✔️Bluehost web hosting 

✔️Hostgator - Best shared web hosting

✔️Hostinger - Best cloud web hosting
✔️ Inmotion - Best reseller web hosting
✔️ Hostwinds - Best dedicated web hosting
✔️ Dreamhost - Best email hosting provider
✔️ GreenGeeks - Best green hosting service
✔️ Domain.com - Best shared hosting provider
✔️ Liquid Web - Best managed web hosting
✔️ Namecheap - Best unlimited web hosting

 

Մասնակցել դասընթացներին