Բովանդակության օպտիմիզացիա
Բովանդակության օպտիմիզացիա
Կայքի յուրաքանչյուր էջ պետք է ունենա տեքստային և մուլտիմեդիական բովանդակություն։
Կոմերցիոն էջում տեքստը նվազագույնը պետք է բաղկացած լինի 150-200 բառից, իսկ 300-500 բառը կարելի է համարել օպտիմալ բառաքանակ։ Տեքստում անհրաժեշտ է գործածել տվյալ էջում վաճառվող ապրանքի/ծառայության համար անհրաժեշտ բոլոր կարևոր հիմնաբառերը։
Վեբ էջի տեքստային բովանդակությունը պետք տրամաբանական կապ ունենա էջի մետաթեգերի և URL-ի հետ։ Սա նշանակում է, որ նույն բանալի բառերը պետք է օգտագործել՝
1․Վեբ էջի վերնագրում (Page Title),
2․ Վեբ էջի նկարագրության մեջ (meta description)
3․ Վեբ էջի տեքստային բովանդակության մեջ (2-4% խտությամբ)
4․ Նկարների անվանումներում և alt, title ատրիբուտներում
5․ Տեքստի վերնագրերում և ենթավերնագրերում
Դրանից բացի՝ տեքստային կոնտենտը պետք է լինի․
ա) Ունիկալ, եզակի, չկրկնվող, ինչպես նաև թեմատիկորեն համապատասխանի օգտատիրոջ հարցմանը, քանի որ որոնողական համակարգը օգտագործում է մաթեմատիկական ալգորիթմ կոնտենտի ունիկալությունը ստուգելու համար։ Տեքստի ունիկալությունը պետք է լինի նվազագույնը 90%:
բ) Մշակված, ընթեռնելի։ Դրա համար ցանկալի է տեքստը բաժանել վերնագրերի և պարբերությունների, օգտագործել աղյուսակներ, գործածել մուլտիմեդիական ֆայլեր՝ վիդեոներ, նկարներ, ներքին և արտաքին հղումներ։