Ի՞նչ է անհրաժեշտ լավ SEO մասնագետ դառնալու համար
Լավ SEO մասնագետ դառնալը պահանջում է ռազմավարական, ստեղծագործական մտածողության և տեխնիկական գիտելիքների համադրություն։
Ահա այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են այս մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար:
SEO մասնագետը ՊԵՏՔ Է.
✅ Ընդհանուր գաղափար ունենա HTML-ի կառուցվածքի, թեգերի, ծրագրավորման լեզուների, Framework-երով և CMS-երով ստեղծված կայքերի օպտիմիզացիայի ընդհանրությունների և տարբերությունների մասին:
✅ Ունենա որոնողական համակարգերի մասին ամբողջական գիտելիքներ:
✅ Կարողանա ինքնուրույն մշակել SEO ռազմավարություն:
✅ Կատարի ցանկացած բարդության կայքի ներքին և արտաքին ամբողջական SEO օպտիմիզացիա:
✅ Ունենա որոնողական համակարգերի օպտիմիզացիային առնչվող հարուստ գործիքակազմ:
✅ Կատարի կայքի ներքին օպտիմիզացիա (բանալի բառերի հավաքում, մշակում, դասակարգում, կայքի կառուցվածի և մետաթեգերի մշակում, բովանդակության ստեղծում):
✅ Ճիշտ կերպով կատարի կայքի տեխնիկական կարգավորումները (կայքի արագագործություն, mobile frendly-ություն և այլն:
✅ Կատարի կայքի արտաքին օպտիմիզացիա (արտաքին հղումների ձևավորում և այլն):
✅ Տիրապետի AI գործիքներին և կարողանա դրանք հաջողությամբ կիրառել կայքի SEO օպտիմիզացիայի ժամանակ:
✅ Համագործակցի ծրագրավորողների և մարքեթինգի մյուս ուղղությունների մասնագետների հետ:
Ունենալով այսպիսի մասնագիտական կարողություններ և հմտություններ` SEO մասնագետը կստանա կարիերայի աճի լայն հնարավորություններ: