Անքոր տեքստ
Ի՞նչ է anchor text-ը։
Անքորը այն տեքստն է, որի վրա հղում է տեղադրված, այսինքն՝ դրա վրա քլիքից հետո անցնում ենք այլ վեբ էջ։ Այն բառը, արտահայտությունը կամ նկարը, որի վրա տեղադրված է հղումը, կոչվում է անքոր տեքստ (anchor text): Հիմնաբառերով անքորի վրա տեղադրված հղումներն ավելի մեծ ազդեցություն են ունենում հղվով վեբ էջի կշռի վրա։
<a href= "https://hamshen.am" Տուրեր Հայաստանում</a>
Անքոր ցանկ-ը (anchor list) այն բառերի ցանկն է, որոնք հղում են կատարում դեպի վեբ էջ։
Անքոր տեքստը պետք է լինի՝
Ոչ շատ երկար
Չսպամավորված, օրինակ՝ մենյուի հատվածում կամ footer-ում հեռախոսների փոխարեն գնել հեռախոս
Համապատասխանի էջի բովանդակությանը, քանի որ, ըստ անքոր տեքստի իմաստի, որոնողական համակարգերը հասկանում են այն էջի բովանդակությունը, դեպի որը տանում է հղումը:
Պետք չէ տարբեր էջերում միևնույն հիմնաբառերով անքորի վրա տեղադրել միևնույն հղումը։ Նախընտրելի է, որ հղումը տեղադրված լինի տարբեր բառային միավորներով վրա։
Անքորների տեսակները
Անքորները լինում են մի քանի տեսակ՝
Ամբողջական՝ տուրեր Արևմտյան Հայաստանում
Մասնակի՝ տուրեր Արևմտյան Հայաստանում մատչելի գներով
Բրենդ՝ Hamshen Tour
Ընդհանուր՝ սեղմեք հղմանը, ավելին, այստեղ
Նկար
Կայքի URL` https://hamshen.am/